«Համբուրգը» ցանկանում է գնել Բադշտուբերին, բայց նա չի հեռանա «Բավարիայից»
30/03/2013 13:46
Նմանատիպ
«Համբուրգի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերի ծառայություններով, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Համբուրգցիների սպորտային տնօրեն Ֆրանկ Առնեսենը արդեն կապ է հաստատել մյունխենյան ակումբի նախագահ Ուլի Հյոնեսի հետ, սակայն բանն այն է, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը չի մտնում Պեպ Գվարդիոլայի պլանների մեջ: Բադշտուբերը, ով համարվում է հաջորդ մրցաշրջանում թիմի հենասյուներից մեկը, անձամբ էլ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը: Գերմանիայի հավաքականի խաղացողը արդեն երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք’ Բադշտուբերը այս պահին վերականգնվում է ծնկի վնասվածքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում