Hubble-ը ֆիքսել է երեք վիթխարի գալակտիկաների բախումը

Hubble-ը ֆիքսել է երեք վիթխարի գալակտիկաների բախումը

Գիտնականները Hubble աստղադիտակով լուսանկարել են երեք գալակտիկաներ Եզնարած համաստեղությունում: Աստղագետների կարծիքով՝ այս երեք գալակտիկաներն ի վերջո կմիավորվեն մեկ՝ սուպեր մեծ գալակտիկայի մեջ:

Իրար փախվող գալակտիկաների եռյակը, որին աստղագետները տվել են SDSSCGB 10189 անվանումը, համեմատաբար հազվադեպ պատահող երևույթ է, քանի որ գալակտիկաներն իրարից հեռու են ընդամենը 50 հազար լուսատարի, ինչը տիեզերական մասշտաբներով չափազանց փոքր հեռավորություն է։

Օրինակ, մեր հարազատ Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ մեծ գալակտիկան՝ Անդրոմեդան, գտնվում է Երկրից ավելի քան 2,5 միլիոն լուսատարի հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում