ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել 2 այլ զորավարժությունների

ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել  2 այլ զորավարժությունների

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր:

Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին, ով ասել է հետևյալը.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում