Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ է տալիս զորքերը հետ քաշել սահմանի երկայնքով

Պետդեպը Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ է տալիս զորքերը հետ քաշել սահմանի երկայնքով

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած ագրեսիային:

Նրա խոսքով՝ այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն:

«Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինկենի կողմից՝ այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցություններին իրենց մասնակցության ժամանակ», – ասել է փոխխոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում