AM | RU
USD
EUR
RUB

Մարդու իրավունքները և Վ.Չախալյանի հարցը քննարկվելու է Երևանում

 

2012թ. հունիսի 14–ին մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը ներկայացնելու է իր կողմից պատրաստած «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը, որը նվիրված է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության քաղաքական–իրավական ասպեկտներին։

Ինչպես հաղորդում են «Երկիր» միությունից, զեկույցի ներկայացմանը հաջորդելու է քննարկում, որը վարելու է Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Քննարկմանը կմասնակցեն նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Միջոցառումը տեղի է ունենալու «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, ժամը 11։00–ին։ Միջոցառման լեզուներն են անգլերենն ու հայերենը, միաժամանակյա թարգմանությունը տրամադրվում է։

Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է' մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։

Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան' Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում' Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։
Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ' նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։

Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է 2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։

Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում պարոն դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։

Լրահոս
Քննչական կոմիտեն պարզաբանում է անհայտ կորած զինծառայողների թվի մասին Սերժ Սարգսյանի հրապարակած տեղեկությունը Ռոնալդուի պատճառով Coca-Cola-ն 4 մլրդ դոլար է կորցրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել Փաշինյանի քարոզարշավի ժամանակ կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ. Ընտրությունների վերահսկման կոմիտե Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին «Հայաստան» դաշինքն Ամասիայում է․ ՈՒՂԻՂ Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան «Դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է». Բայդենը Ժնևում զրուցել է Պուտինի հետ Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մարդն ինքն իրան չի կառավարում, ոնց կարա երկիր կառավարի․ Քոչարյան Բժշկական կազմակերպությունների տնօրեններին սպառնացել են. բժիշկն ահազանգում է Եղանակի տեսություն առաջիկա օրերի համար Ի՞նչ ազդանշան է Էրդողանի այցն Ադրբեջան և Շուշի Մոսկվայում հայտնի է՝ Հայաստանում ով կհաղթի ընտրություններում․ Գաբրիելյանով ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը Արցախում քրգործ է հարուցվել Ասկերանում ադրբեջանցիների կողմից հայերի գերեզմանները քանդելու դեպքի առթիվ Ալիևը Էրդողանին ցույց է տվել Ստեփանակերտն ու քրքջալով հայտարարել, որ Արցախի մայրաքաղաքում հյուրանոց են ունենալու. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին Պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել․ Մեդիապորտ 124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ Նա չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց ՔԿՀ-ներում ազատությունից զրկելու իրավասություն․ ՄԻՊ Փոխոստիկանապետը՝ երեկվա ոստիկանի մասին, ով միացավ Ռոբերտ Քոչարյանին Սպանություն՝ Կոտայքի մարզում. shamshyan.com Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթուղթը պայթած ռումբի էֆեկտ կունենար Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի 1000 դոլար պարգևավճար են սահմանել ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ» Նոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը. «Ժողովուրդ» Իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա. «Հրապարակ» Նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 16 Արարատ Միրզոյան. «Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա» Թուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. Աշոտյան Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին․ Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել Բայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել «Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից Նիկոլ Փաշինյանն իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու հարցով դիմել է ԱԱԾ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan