AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը պաշտպանում է Կաթողիկոսարանի հայցն ընդդեմ Թուրքիայի

 

Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների հետ: Հայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբեր մնալը համազոր է ազգային դավաճանության՝ Կաթողիկոսը կոչ արեց հայերին ցեղասպանության հարցերը դուրս բերել ցեղասպանության ճանաչման և դատապարտման նեղ շրջանակներից և հեռու մնալ այն մտածելակերպից, թե Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր նոր խմբագրականը նվիրել է այս թեմային: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ.

«Ելնելով այն համոզմունքից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջները իրավական դաշտ փոխադրելու ժամանակը, Վեհափառը հայտարարեց, որ Կիլիկիո Աթոռը մոտ ժամանակներս հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը՝ Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթե թուրքական դատարանը մերժի դատը, ինչը հնարավոր է, ապա Կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հիշյալ դատն անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին:

Թեպետ սա շատ լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դեմ դատ բացել, սակայն նման դատավարությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ բարձրակարգ միջազգային իրավաբանների կողմից: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդյունք երաշխավորել դատարանում՝ հաշվի առնելով արտաքին տարբեր ազդեցությունները դատարանների վրա և ընթացակարգերի օգտագործումը որպես արդարացում՝ 100 տարվա վաղեմություն ունեցող գանգատը մերժելու համար:

Իր ելույթում Կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների մասին, ընդունելով, որ «միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար»: Ավելի մտահոգիչ է, որ նա կարծես թե հաշվի չի առնում նման դատական գործը տանուլ տալու դեպքում դրա կործանարար հետևանքները Հայ դատի վրա, պնդելով, որ «եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»: Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, կշահարկի նման բացասական վճիռը՝ ամբողջ աշխարհում խեղաթյուրելով իր հաղթանակը որպես Հայոց ցեղասպանության բոլոր պահանջների մերժում:

Կաթողիկոսարանի նախաձեռնությունից դուրս, Վեհափառը կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ Թուրքիայի դեմ իր սեփական հայցը ներկայացնել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետությունները դատ բացելու իրավունք ունեն: Անցյալ տարի, Սփյուռքի նախարարության կազմակերպությամբ հայ իրավաբանների միջազգային համաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ ուսումնասիրելու Թուրքիայի դեմ Համաշխարհային դատարանում հայց ներկայացնելու իրավական հետևանքները: Աշխատանքային խումբը զանազան իրավական տարբերակներ է ուսումնասիրում, որոշելու, թե որոնք են պիտանի Հայաստանի Հանրապետության համար:

Հաշվի առնելով Հայաստանի կառավարության զգուշավոր մոտեցումը Թուրքիային դատի տալու հարցում, միանգամայն զարմանալի էր, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երբ լրագրողը հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, թե ինչպես է արձագանքում Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու լուրին, նա խանդավառությամբ և առանց վարանելու պատասխանեց, որ «դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Պետք է միայն պաշտպանել նման կարևոր նախաձեռնությունը»:

Հաճելի զուգադիպությամբ, համաժողովի մասնակիցներին բաժանվեցին՝ «Արդարացի լուծում. հատուցում Հայոց ցեղասպանության համար» խորագիրը կրող ծավալուն զեկույցի ամփոփագիրն ու ներածականը: Զեկույցը պատրաստվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության հատուցումը ուսումնասիրող խմբի կողմից, որի անդամներն են՝ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Օ. ՄակՔալպինը, Արա Պապյանը և Հենրի Թերիոն: Ջորջ Աղջայանը եղել է խորհրդատու: Ծավալուն զեկույցը հատուցման հարցը քննարկում է իրավական, պատմական և բարոյական տեսանկյուններից:

Պարզ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մի շարք լուրջ աշխատանքներ են տարվում տարբեր դատարանների միջոցով արդարություն պահանջելու 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած ահռելի մարդկային և նյութական կորուստների համար»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Հրապարակ». ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները «Փաստ». Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում «Փաստ». Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից «Ժամանակ». Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan