AM | RU
USD
EUR
RUB

Շ.Թորոսյան. «Ջավախքցի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ գտնվում են ձերբակալման վտանգի տակ»

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն անդրադարձել է ջավախահայության մի շարք խնդիրների:

Ջավախքում առկա հիմնախնդիրներից առաջնայինը, բանախոսի կարծիքով, շարունակում է մնալ աշխատատեղերի պակասը: Շ.Թորոսյանն այդ կապակցությամբ նշել է, որ իրենք բանակցություններ են սկսել Հայաստանում և արտերկրում բնակվող ծնունդով ջավախքցի գործարարների հետ, նրանց ներկայացրել են բիզնես ծրագրեր, որպեսզի վերջիններս ներդրումներ անեն Ջավախքում. «Դա իր հետ աշխատատեղերի ստեղծում կբերի, ինչն էլ կմեղմի սոցիալական լարվածությունը»:

Շ.Թորոսյանը նաև նշել է, որ սոցիալ-տնտեսական լարվածությունը տարածաշրջանում իր գագաթնակետին հասել է այն ժամանակ, երբ ռուսական բազան հեռացել է Ջավախքից: Նրա խոսքով, այդ ժամանակ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրենք կհատուցեն աշխատատեղերի պակասը՝ վրաց բանակի բոլոր մթերումները Ջավախքից իրականացնելով Ջավախքից, սակայն դա այդպես էլ չի իրականացել:

«Այսօր էժան կարտոֆիլ է ներկրվում Վրաստան, որով ջավախքցիները ստիպված են շատ էժան, ինքնարժեքից ցածր վաճառել իրենց կարտոֆիլը և տնտեսապես աննպատակահարմար է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը»,- շեշտել է պատգամավորը:

Նրա խոսքերով՝ կարևոր խնդիրներից է Ջավախքում լեզվի պահպանման հարցը. «Կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը, որի փոխարեն ավելացել են վրացերենի դասաժամերը։ Մենք դեմ չենք վրացերենին և եթե Ջավախքում չգիտեն վրացերեն, դա կրթական համայնքի մեղավորությունն է։ Սակայն անընդունելի է, որ դա արվում է հայոց լեզվի հաշվին»։

Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես են իրենք պայքարելու ջավախահայության դեմ կիրառվող ճնշումներին՝ Շ.Թորոսյանն ասել է, որ իրենք հորդորելու են վրացական իշխանություններին դադարեցնել ճնշումներն ազգային փոքրամասնությունների նկատմամբ. «Մենք նաև աշխատելու ենք այս հարցը միջազգային հանրության համար բարձրացնել՝ մասնավորապես Եվրախորհրդում»։

Պատգամավորը տեսակետ է հայտնել, որ Վրաստանում ջավախահայերի նկատամամբ դատական հետապնդումները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Նրա փոխանցմամբ՝ ջավախքցի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ գտնվում են ձերբակալման վտանգի տակ:
Որպես օրինակ՝ Շ.Թորոսյանը տեղեկացրել է, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ջավախքի ընդդիմադիր շտաբին հարող Գեորգի Մխչյանը կալանավորված է 2000-ական թվականների սկզբին հատկացված շենքի գործարքի հետ կապված անօրինականությունների գործով, իսկ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի՝ Ջավախքի ընդդիմադիր շտաբի պետի նկատմամբ նույն մեղադրանքով այսօր հարուցված է քրեական գործ և հայտարարված է հետաքննություն:

«Այդ շենքը տրամադրվել էր ընդդիմությանը և այս երկու անձինք մեղադրվում են, թե օրենքի խախտումներով է այս ամենը տեղի ունեցել: Գուցե դրա հիմքում իրական փաստեր կան: Սակայն երբ 2000-ականներին տեղի ունեցած գործարքների մասին տեղեկացվում է այսօր, երբ այսօր այդ մարդիկ ընդդիմադիր կեցվածք են ընդունել, կարելի է եզրակացնել, որ դատական հետապնդումները, փաստորեն, կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»,- կարծում է պատգամավորը:

Իսկ այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Վրաստանի վարչապետի փոփոխությունը Ջավախքի հիմնախնդիրների վրա, Շ.Թորոսյանը նկատել է.«Շատ դժվար է միանգամից հետևություններ անել փոփոխությունների առումով: Ես չէի ասի, որ վարչապետն աչքի է ընկել Ջավախքի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերով, նույնիսկ հակառակը: Բայց քանի որ նա ուժեղ անձնավորություն է և բարեփոխումների մեծ փորձ ունի, ապա կարծում եմ, որ Ջավախքի համար ևս նպաստավոր պայմաններ կարող են ստեղծվել»:

Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին՝ բանախոսը նկատել է, որ դա թողտվության հետևանքն է:

Ցավակցություն հայտնելով Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ՝ Շ.Թորոսյանը կարծիք է հայտնել, որ միջադեպը կարող է 2 պատճառ ունենալ. «Առաջին՝ անվատանգության աշխատակիցներն ուղղակի անհասկացող են և չեն գիտակցում իրենց արարքի լրջությունը, կամ էլ դա գալիս է թողտվության միջավայրից։ Չգիտեմ այս դեպքում որ գործոնն է եղել, բայց 2 դեպքում էլ պետք է պատիժ լինի»։

պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է համարում Հայրապետյանի մանդատի վայր դնելը, պատգամավորն ասել է. «Մանդատի վայր դնելը Վահեին հետ չի բերի։ Չգիտեմ, թե ինչ է տալու դա։ Երբ մի իրավիճակ է լինում, ոը ստվեր է գցում տվյալ քաղաքական գործչի անվանը, ինքն է որոշում իր հետագա անելիքը՝ հեռանալ, թե ոչ»։

իսկ այն հարցին, թե ինչու Վահեի թաղմանը ոչ մի ՀՀԿ-ական ներկա չի եղել, Շ.Թորոսյանը պատասխանել է. «Ես տեղեկություն չունեմ, թե ով է մասնակցել, ով՝ ոչ։ Ես անձամբ չեմ մասնակցել, որովհետև մարզային հանդիպումների էի, և գտնվում էի մարզում։ Կարծում եմ, որ հասարակության բողոքը ի վերջո կբերի նրան, որ իշխանությունները լրջորեն կզբաղվեն նրանով, որ նման դեպքերը բացառվեն»։

 

Լրահոս
«Հրապարակ»․ Ինչու՞ է ընդհատակ է անցել Սիփան Փաշինյանը «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին «Փաստ»․ Որքա՞ն գումար է ծախսվել Անկախության 30-ամյակի միջոցառման համար Անցկացվել է պահեստազորայինների մարտական հերթապահության հերթափոխ Հայաստանում տեղացել է առաջին ձյունը (տեսանյութ) Հայկական կողմը որևէ միջազգային հարթակում չի բարձրացրել հայկական տարածքների դեօկուպացիայի խնդիրը. Մամիջանյան «Հայաստան» խմբակցությունը ՍԴ է մուտքագրել հոկտեմբերի 1-ից պատվաստվելու մասին առողջապահության նախարարի հրամանի վիճարկման հայցը «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն «Ադրբեջանը հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար». Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 906, մահվան՝ 18 նոր դեպք Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ակնհայտ է, որ ՀՀ-ի և Թուրքիայի միջև գաղտնի կապեր և բանակցություններ կան, որոնք չեն բխում մեր երկրի շահերից․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդի է. shamshyan.com «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել». Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում «Հրապարակ». Արցախում ավելացել է ծառայողների թիվը «Ժողովուրդ»․ Կառավարության անդամները կգնան խորհրդարան «Հրապարակ»․ Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա «Իրավունք». Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Նուր-Սուլթանում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպում Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Արցախի ԱԺ պատվիրակությունը չի հրավիրվել Անկախության օրվա միջոցառմանը «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում. ում շահն է սպասարկում այս կառավարությունը «Փաստ». Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո «Փաստ». Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Books Times.am: «Ամբոխի խենթությունը. Ինչպես են հանդուրժողականությունն ու բոլորին հաճոյանալու փորձերը խենթացրել աշխարհը», Դուգլաս Մյուրրեյ Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ալեն Սիմոնյանին ուղղված հայհոյանքի համար Books Times.am «ԱՐԱՄՅԱՆՑ», Կարեն Օհանջ Ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Դանիելյանին Իրանական կողմը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին Թբիլիսին ցանկանում է խաղաղապահ դառնալ՝ Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր «Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի «Վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է»․ Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին 44-օրյա պատերազմ. Նախադրյալներ, ընթացք, հետևանքներ Բլինքենը և Չավուշօղլուն 1 ժամանոց զրույց են ունեցել ԼՂ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan