AM | RU
USD
EUR
RUB

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության խորհուրդ. վրաց իշխանությունների գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությանը

 

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների դեմ։ Պարզ է, որ այս գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությունը և հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները։ Ուստի, վրաց իշխանությունները այս գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախքահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում' Վրաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին մասնակցելու և ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը։

Հաշվի առնելով վերոնշյալը' Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից'
- Նախընտրական այս շրջանում զերծ մնալ ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից,
- Ջավախքում և Վրաստանի ամբողջ տարածքում պայմաններ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման և դրանցում ջավախքահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար,
- Անհապաղ դադարեցնել Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումները, չհարուցել խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար,
- Անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա և նրա ընտանիքի կրած բոլոր վնասները,
- Ձեռնարկել գործուն քայլեր' ուղղված ջավախքահայության և վրացահայության հասարակական–քաղաքական, լեզվա–կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր ուժերին առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախքահայությանը հուզող վերոնշյալ խնդիրներին, այդ թվում' դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում։

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նաև կոչ է ուղղում համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանի գործընկեր պետություններին անհապաղ և գործնական միջոցներ ձեռնարկել ջավախքահայ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու, ինչպես նաև հայաբնակ Ջավախքում և Վրաստանի այլ տարածքներում ազատ և մրցակցային ընտրական միջավայր ապահովելու ուղղությամբ։

Լրահոս
Քննչական կոմիտեն պարզաբանում է անհայտ կորած զինծառայողների թվի մասին Սերժ Սարգսյանի հրապարակած տեղեկությունը Ռոնալդուի պատճառով Coca-Cola-ն 4 մլրդ դոլար է կորցրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել Փաշինյանի քարոզարշավի ժամանակ կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ. Ընտրությունների վերահսկման կոմիտե Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին «Հայաստան» դաշինքն Ամասիայում է․ ՈՒՂԻՂ Պատվիրակություն է մեկնում Ռուսաստան «Դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է». Բայդենը Ժնևում զրուցել է Պուտինի հետ Հրապարակվել են օտար լեզուների միասնական քննությունների արդյունքները Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2020-2021 ծրագրի մրցույթի արդյունքները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մարդն ինքն իրան չի կառավարում, ոնց կարա երկիր կառավարի․ Քոչարյան Բժշկական կազմակերպությունների տնօրեններին սպառնացել են. բժիշկն ահազանգում է Եղանակի տեսություն առաջիկա օրերի համար Ի՞նչ ազդանշան է Էրդողանի այցն Ադրբեջան և Շուշի Մոսկվայում հայտնի է՝ Հայաստանում ով կհաղթի ընտրություններում․ Գաբրիելյանով ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը Արցախում քրգործ է հարուցվել Ասկերանում ադրբեջանցիների կողմից հայերի գերեզմանները քանդելու դեպքի առթիվ Ալիևը Էրդողանին ցույց է տվել Ստեփանակերտն ու քրքջալով հայտարարել, որ Արցախի մայրաքաղաքում հյուրանոց են ունենալու. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին Պատերազմի տարում 11,2 միլիոն պարգևավճար է ստացել․ Մեդիապորտ 124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ Նա չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց ՔԿՀ-ներում ազատությունից զրկելու իրավասություն․ ՄԻՊ Փոխոստիկանապետը՝ երեկվա ոստիկանի մասին, ով միացավ Ռոբերտ Քոչարյանին Սպանություն՝ Կոտայքի մարզում. shamshyan.com Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթուղթը պայթած ռումբի էֆեկտ կունենար Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի 1000 դոլար պարգևավճար են սահմանել ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ» Նոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը. «Ժողովուրդ» Իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա. «Հրապարակ» Նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել. «Հրապարակ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 16 Արարատ Միրզոյան. «Խի՞ եք էս ժողովրդին 20 տարի խաբել, ասել, որ Քարվաճառը պիտի մերը մնա» Թուրքական միապետերի այս խրախճանքը վստահաբար երկար կյանք չի ունենալու. Աշոտյան Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին․ Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել Բայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել «Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից Նիկոլ Փաշինյանն իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու հարցով դիմել է ԱԱԾ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan