AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործում են նոր խմբակներ

 

«Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ում այս ուսումնական տարվա սկզբից որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Նելլի Դանիելյանը, մասնավորապես, այս տարի կենտրոնում սկսել են գործել օտար լեզվի եւ համակարգչային հմտությունների առարկայական խմբակներ:

«Այս խմբակները բացվել են ծնողների ու աշակերտների բանավոր դիմումների հիման վրա: Խմբակների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, եւ հուսով եմ, որ հետագայում էլ դրական արդյունքները տեսանելի կլինեն», ընդգծեց մեր զրուցակիցը:

Նախորդ տարի շրջանի Նոր Բրաջուր համայքնում գործող ժամանակակից պարի խմբակն այս տարի տեղափոխվել է Քարվաճառ: «Նոր Բրաջուր համայնքում այս խմբակն արդյունավետ չէր գործում, այժմ խմբակը գործում է Քարվաճառում, խմբակավարն աշխատում է 7-8 տարեկան երեխաների հետ», նշեց մեր զրուցակիցը: Բացի նշված խմբակներից, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շրջանակներում գործում են դաշնամուրի, ասմունքի, հմուտ ձեռքերի, ասեղնագործության խմբակներ:
Տեղեկացնենք, որ «Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2012 թ. դեկտեմբերի 5-ին:

Կենտրոնի յուրաքանչյուր խմբակում ընդգրկված են 8-12 սան:

Կենտրոնի խմբակավարները հիմնականում մասնագետներ են: Քանի որ աշխատանքը տարվում է երեխաների հետ, հաշվի է առնվում նաեւ խմբակավարների մանկավարժական փորձը:

Քարվաճառում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բացելու հիմնական նպատակն է եղել դպրոցից դուրս երեխաներին նոր գիտելիքներ փոխանցելն ու նրանց համար զբաղմունք ապահովելը: «Քարվաճառում ուրիշ շատ զբաղմունք չկա, մենք նպատակ ունենք երեխաներին մշակույթի հետ ծանոթացնել, հնարավորություն տալ նրանց շփվել գեղարվեստի հետ: Կենտրոնը նաեւ օգնում է մշակութային կապ պահել Ստեփանակերտի հետ», ընդգծեց կենտրոնի տնօրենը:

Քանի որ կենտրոնը շենք չունի, այժմ խմբակների պարապունքներն անցկացվում են Քարվաճառի միջնակարգ դպրոցում եւ մշակույթի ակումբում: Նոր Բրաջուր համայնքում եւս պարապունքներն անցկացվում են գյուղի դպրոցում:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Նելլի Դանիելյանն ընդգծեց, որ կենտրոնը պատրաստվում է նշել Ոսկե աշունը: «Նախատեսվում է համերգ, ինչպես նաեւ կկազմակերպվի մրցույթ շրջանի համայնքների միջեւ. կընտրվի աշնան բարիքները ներկայացնող լավագույն տաղավարը»:

Կենտրոնը նաեւ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Ստեփանակերտում կայանալիք «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնին:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ) Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. Արցախի նախագահ ՊՆ. Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի մոտ մեծ կորուստներ կրելով նահանջում է «ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ «Վարձկանների զանգվածային կիրառումը տապալեց Ալիևի՝ Ղարաբաղը «վերադարձնելու» ծրագիրը»․ Լապշին Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս. Արման Թաթոյան ՊԲ-ն հրապարակել է ևս 43 զոհի անուն Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA Որ դեպքում Մոսկվան կկարողանա հակաահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում Բաքվի բռնապետը Իրանի ներսում ստեղծել է հակաիրանական և հակահայկական ուղղվածության պանթյուրքական խմբեր. Ոսկանյան Ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև՝ Արցախի ճանաչման պահանջով «Ադրբեջանն Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնությունների համար դառնում է ուրիշի շահերի սպասարկման գործիք»․ ռուս ռազմական փորձագետ Հայոց սահմանը պահող նորօրյա հերոսները Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. ՀՅԴ «Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1234 դեպք «ԼՂ-ում պատերազմ չէ, այլ հայ ազգի վերացում». ռուս պատգամավոր Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ խոսնակ Արցախի ՊԲ-ն խոցել է թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետությունը. «Դիզակ թերթ» Ադրբեջանում թալիշների և լեզգիների դեմ նախատեսվում են լայնածավալ պատժիչ գործողություններ․ Talyshistan Times «Իրատես». Համացանցում ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը «Փաստ»․ Հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն «Ժողովուրդ»․ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ «Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում հնարավոր է եռակողմ հանդիպում ունենա «Հրապարակ». Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի «Փաստ». Ինչ ներքին հարցեր է փորձում լուծել Ալիևը «Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները դեսպաններին են ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Հակառակորդի հենակետերի և շարասյան ոչնչացումը (Տեսանյութ) Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը. «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. Շարմազանով Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում Տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan