Ջավախքը կդառնա տուրիստական նոր կենտրոն
Նմանատիպ
Վրաստանի տուրիզմի ազգային գործակալությունն աշխատում է Մցխեթե Մթիանեթիում և Սամցխե Ջավախքում զարգացման պլանի վրա: Գործակալությունն արդեն իսկ պատրաստել է առաջին տարբերակը,համաձայն որի, երկու տարածաշրջաննների զարգացման համար ամբողջությամբ պետք կգա շուրջ 75 միլիոն դոլար, որից 60 միլիոնը կտրամադրի Համշխարհային բանկը, իսկ 15 միլիոնը՝ Վրաստանի կառավարությունը:
Այդ գումարից 68,75 միլիոնը կտրամդրվի ենթակառուցվածքների կառուցմանը, իսկ 6,25 դոլարը ինստիտուցիոնալ կառույցների զարգացմանը: Համաձայն այդ նախագծի, տարածշրջանային տուրիստական կենտրոններ պետք է դառնան Ախալքալակը, Ախալցխան, Բորժոմին և Բակուրիանին:
Վրաստանի ազգային տուրիստական գործակալության վեցամյա ծրագրով նախատեսվում է արդյունքում ստանալ միջին և մանր բիզնեսի զարգացում:Ըստ նախագծի, ձեռներեցների թիվը 70-ից պետք է հասնի 68-ի: Դա նշանակում է, որ այս ոլորտում կբացվեն շուրջ 68 նոր ձեռնարկությունններ: Նախատեսվույմ է մինչ 2020թ-ը տուրիստական հոսքն ավելացնել 2 անգամ, իսկ միջազգային այցելուների թիվը 97 տոկոսով:
Պետք է կրկնակի ավելանա միջազգային տորիիզմից եկող եկամուտները և հասնի 347,183,027 դոլարի: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում