Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի հյուրերի հետ ներկա է գտնվել «Երևանում տոն է» խորագրով համերգին

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի հյուրերի հետ ներկա է գտնվել «Երևանում տոն է» խորագրով համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, ուր դեռ առավոտից տրվել էր «Էրեբունի-Երևան 2796» տոնական միջոցառումների մեկնարկը: Այստեղ պատանիները քաղաքապետին դիմավորել են պարային ինքնատիպ ֆլեշմոբով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչների և տոնախմբող երևանցիների ուղեկցությամբ քաղաքապետը նախ շրջել ու ծանոթացել է Էրեբունի փողոցի գրեթե ողջ երկայնքով ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններին:

Տոնախմբության մասնակիցները Տարոն Մարգարյանին սիրով առաջարկել են օգտվել տոնական հյուրասիրությունից, նաև շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ տոնը կազմակերպելու և այն հիրավի համաժողովրդական տոնախմբության վերածելու համար:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածքում կազմակերպված «Երևանում տոն է» խորագրով տոնական համերգին, որտեղ քաղաքապետին են միացել նաև Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով մայրաքաղաք այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում