AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի և Լոռու մարզեր

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի և Լոռու մարզեր: Հանրապետության Նախագահը Շիրակի մարզում ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց արվեստի դպրոցի ծրագրերին:

Բարերար Հովհաննես Օյունջյանի հայրենանվեր ձեռնարկումների և նրա հիմնած «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամի խորհրդի նախագահ Եզնիգ Բալյանի և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ելույթներից հետո, մարզպետը Հ. Օյունջյանին շնորհել է մարզի «Պատվավոր քաղաքացու» կոչում, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարերարին պարգևատրել է Մշակույթի նախարարության «Ոսկե» մեդալով: Ի գնահատումն ազգային բարերարի գործունեության, դեռևս 2011 թվականին ՀՀ Նախագահը Հ. Օյունջյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Մայր հայրենիքում, այդ թվում՝ արվեստների և արհեստների մայրաքաղաք Գյումրիում ուսումնական օջախ կառուցելու իր վաղեմի երազանքը իրականություն դարձնելու հնարավորության և աջակցության համար՝ Հովհաննես Օյունջյանն ընդգծել է, որ նպատակ ունի առաջիկայում ևս արվեստի նոր դպրոց հիմնել, որպեսզի Գյումրիում չկորսվեն դարավոր ավանդույթները. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարգելի՛ մարզպետ և քաղաքապետ, ԱՄՆ դեսպան, սիրելի՛ հյուրեր, տակավին տարիներ առաջ՝ 2000 թվականին, երբ բացվում էր ծնողներիս անունը կրող վարժարանը, հետևյալ խոսքերն ասացի՝ Հայաստանի դժվարին կացության մեջ եթե կարողացա մեկ հատիկ ցորենի սերմ ցանել և նրա արդյունքը քաղել, ապա ես ինքս ինձ երջանիկ կնկատեմ: Հիմա պետք է ասեմ, որ մեկ հատիկը շատացավ՝ վերածվելով ցորենի հասկի: Ուրեմն, առավել ևս իրավունք ունեմ ինքս ինձ երջանիկ համարել: Մանավանդ, որ արդյունքը ոչ միայն ես եմ քաղում, այլ նաև ողջ Գյումրին և Հայաստան աշխարհը», - «Վարդուհի» արվեստի դպրոցի բացման առիթով հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է բարերար Հովհաննես Օյունջյանը:

Լոռու մարզում Նախագահն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ նախկինում նույն վայրում եղել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժից հիմնովին ոչնչացել էր: Շուրջ մեկ տարի առաջ սկսված Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ժամանակակից արտադրական հոսքագծերով թռչնաֆաբրիկա: Պատասխանատուների ներկայացմամբ, թռչնամսի արտադրությամբ մասնագիտացվող ընկերությունը բուծելու է համաշխարհային ճանաչում ունեցող մսատու թռչուններ: Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայի բացումով մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով:

Լրահոս
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ «Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. ուշագրավ իրավիճակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan