Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Երևանը հայտարարում է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Արտգործնախարարության խոսնակ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք եղե՞լ է Վաշինգտոնում նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ու հիմա Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է:

«Եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, մենք տեղեկացնում ենք», – ասաց Բադալյանը:

Նշենք, որ ավելի վաղ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի հրավերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում