Իրաքում վերջին 10 տարում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են

Իրաքում վերջին 10 տարում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են

Իրաքում այսօր վերջին տասը տարում առաջին անգամ սկսվել է մարզային խորհուրդների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համընդհանուր քվեարկությունը: Այս մասին հայտնում է Իրաքի IRNA լրատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկություններով՝ մայրաքաղաք Բաղդադում և մարզերում ավելի քան 35,5 հազար ընտրատեղամասեր իրենց դռներն են բացել ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ավելի քան 16 միլիոն ընտրողների առջև: Իրաքի 18 նահանգներից քվեարկում են միայն 15 նահանգների բնակիչները, քանի որ ինքնավար Իրաքյան Քրդստանի մեջ մտնող երեք գավառներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացնում:

Մյուս նահանգների խորհուրդներում տեղերին հավակնում է 5,9 հազար թեկնածու, այդ թվում՝ 1,6 հազար կին, նրանք պայքարում են 39 քաղաքական դաշինքների և 29 կուսակցությունների շրջանակներում՝ մարզային խորհուրդներում 285 տեղի համար: Տեղի դիտորդները սպասում են իրանամետ շիա կուսակցությունների թեկնածուների հաղթանակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում