Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի հաստատմանը
18/12/2023 15:30
Նմանատիպ
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ են Գազայի հատվածում կրկին վերահաստատել նախկինում գործող հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի ուժային կառույցներում իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ կողմերի միջև այս պահին բանակցություններ են ընթանում գործարքի մանրամասների շուրջ։
Իսրայելն իր հերթին համաձայնել է, որ ՀԱՄԱՍ-ը կազմի գերիների ցուցակը, ինչպես նաև պահանջել է տրամադրել ազատ արձակման ժամանակացույցը և բուն ցուցակը, որպեսզի հնարավոր լինի հաշվարկել հրադադարի ժամանակն ու տևողությունը: Սակայն իսրայելական կողմը հրաժարվել է հետ քաշել իր ուժերը, պնդում են Reuters-ի աղբյուրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում