Հայտնի է՝ ով է հաղթել Եգիպտոսում ընթացող նախագահական ընտրություններում
Նմանատիպ
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին մեծ տարբերությամբ հաղթել է երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով քվեների 89,6%-ը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Հազեմ Բադավին։
Այսպիսով՝ 69-ամյա ալ-Սիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը կստանձնի երրորդ անգամ անընդմեջ։
Նրա օգտին է քվեարկել ավելի քան 39 մլն եգիպտացի։
Բադավին նշել է, որ նախագահական այս ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության ցուցանիշն ամենաբարձրն է եղել երկրի պատմության մեջ` 66,8%։
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ քվեարկության գործընթացի վերաբերյալ բողոքներ չի ստացել ընտրությունների առաջին փուլուց հետո։
Եգիպտոսում ընտրություններն անցկացվեցին 3 օր՝ դեկտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում