Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան

Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան

Հնդկաստանն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մտադիր է սկսել «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ–ում իր աղբյուրին։

Գործակալության տվյալներով` Հայաստանն այդ ԶՀՀ-ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով։

«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ–ների նկատմամբ», – աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Akash-ը շարժական զենիթային համալիր է գործողության փոքր ռադիուսով, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ (հակառակորդի հրթիռները, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ)։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում