Ռուսաստանն ու Չինաստանը 80 համատեղ նախագիծ են իրականացնում

Ռուսաստանն ու Չինաստանը 80 համատեղ նախագիծ են իրականացնում

Ռուսաստանն ու Չինաստանը լավ արդյունքների են հասել ներդրումային ոլորտում, իրականացվում է 80 համատեղ նախագիծ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պեկինում ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լավ արդյունքներ են արձանագրվել ներդրումային ոլորտում. 80 համատեղ նախագիծ` մոտ 20 տրիլիոն ռուբլի կամ մոտ 1,6 միլիարդ յուան արժողությամբ» – ասել է Միշուստինը:

Նա հիշեցրել է, որ փոխադարձ հաշվարկներում երկրներն ամբողջությամբ անցել են ազգային արժույթներին, վճարումների ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ռուբլով և յուանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում