Ինչպե՞ս կարող է պատահել, որ ագրեսորի նկատմամբ պահանջներ չկան, դրանք ուղղված են միայն զոհին․ Բլինկեն

Ինչպե՞ս կարող է պատահել, որ ագրեսորի նկատմամբ պահանջներ չկան, դրանք ուղղված են միայն զոհին․ Բլինկեն

Միջազգային հանրությունը պետք է հրադադար պահանջի ոչ միայն Իսրայելից, այլև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումից։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պետդեպում տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինձ զարմացնում է, որ չնայած շատ երկրներ կոչ են անում դադարեցնել այս հակամարտությունը, ինչը մենք բոլորս ենք ցանկանում, ես գրեթե չեմ լսում, որ որևէ մեկը պահանջի ՀԱՄԱՍ-ի զինյալներից դադարել թաքնվել խաղաղ բնակիչների հետևում, վայր դնել զենքերն ու հանձնվել: Եթե ՀԱՄԱՍ-ը գնար դրան, հակամարտությունը վաղն իսկ կավարտվեր կամ նույնիսկ մեկ ամիս առաջ կամ վեց շաբաթ առաջ», – ասել է Բլինկենը։

«Ինչպե՞ս կարող է պատահել, որ ագրեսորի նկատմամբ պահանջներ չկան, դրանք ուղղված են միայն զոհին: Լավ կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ պահանջեր ՀԱՄԱՍ-ից անել այն, ինչ անհրաժեշտ է այս ամենին վերջ տալու համար»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում