Ռուսաստան-Իրան ռազմավարական համաձայնությունը վերջնականապես հաստատվել է․ Զախարովա
Նմանատիպ
Ռուսաստանն ակնկալում է առաջիկա բարձր մակարդակի շփումներից մեկի ընթացքում Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին ռուս-իրանական պայմանագրի տեքստը գրեթե համաձայնեցված է։ Մենք հույս ունենք, որ այդ հիմնարար միջպետական փաստաթուղթը կստորագրվի առաջիկա բարձր մակարդակով շփումներից մեկի ընթացքում»,- նշել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ այդ իրադարձությունը Ռուսաստանի և Իրանի միջև «հարաբերությունների դարավոր պատմության կարևոր հանգրվան» կդառնա:
Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին ԻՌՆԱ-ի թղթակցին հայտնել էր, որ մեկնարկում է երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նոր տարբերակի նախապատրաստման գործընթացը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում