Իրաքյան խմբավորումները հայտնել են Միջերկրական ծովում իսրայելական օբյեկտի խոցման մասին

Իրաքյան խմբավորումները հայտնել են Միջերկրական ծովում իսրայելական օբյեկտի խոցման մասին

«Իրաքի իսլամական դիմադրություն» կոալիցիայի կազմում գտնվող շիա զինված խմբավորումները դեկտեմբերի 22-ին հայտարարել են Միջերկրական ծովում իսրայելական կարևոր թիրախ խոցելու մասին:

«Ի պատասխան խաղաղ պաղեստինցիների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի զանգվածային սպանությունների, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները մի քանի օր առաջ Միջերկրական ծովում հարձակվել են հատուկ նշանակություն ունեցող թիրախի վրա՝ կիրառելով համապատասխան զենք»,- այս մասին ասվում է կոալիցիայի Telegram-ալիքում:

Նշվում է, որ նախատեսված թիրախը հաջողվել է խոցել։ Հարձակման ենթարկված օբյեկտի բնույթի և հարվածի հետևանքների մասին տեղեկություններ չեն ներկայացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում