Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները․ ԱԳՆ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի առաջարկները: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ Բայրամովը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը պաշտոնական Բաքուն ստացել է Երևանից այս տարվա նոյեմբերի վերջին: «Մեկ ամսվա ընթացքում մեր կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է Հայաստանին։

Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ՝ հանդիպումները կկայանան 2024 թվականին։

Մենք իրատեսորեն ու լավատեսորեն ենք նայում այս հարցին։ Միաժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի»,- ասել էր Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում