Իրանը կատարելագործել է իր ռազմական ուղղաթիռների արտադրությունը

Իրանը կատարելագործել է իր ռազմական ուղղաթիռների արտադրությունը

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Յուսեֆ Գորբանին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ ուղղաթիռների համար նախատեսված սարքավորումները սկսել են պատրաստվել Իրանում՝ տեղի մասնագետների ջանքերով։

Նրա փոխանցմամբ, արդեն ութ հազար հատ տարբեր տեսակի սարքավորումներ են պատրաստվել և տեղադրվել ռազմական ուղղաթիռների վրա։

«Իրանի՝ ուղղաթիռներ արտադրելու ունակությունն ու ուղղաթիռների քանակը եզակի են մեր ունեցած 8 տարվա փորձի շնորհիվ, քանի որ ուղղաթիռների արտադրությունից հետո  վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումն իրականացվել են մեր երկրի մասնագետների կողմից»,-նշել է հրամանատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում