Գերմանիան նախադրյալներ չի տեսնում Ուկրաինային օգնությունն ավելացնելու համար

Գերմանիան նախադրյալներ չի տեսնում Ուկրաինային օգնությունն ավելացնելու համար

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները երեքշաբթի NTV-ին տված հարցազրույցում ասել է, որ նախադրյալներ չի տեսնում Բեռլինից Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալն ավելացնելու համար։

«Մենք զենքի համակարգեր ենք մատակարարում, ֆինանսական օգնություն և պաշտպանություն շատ մարդկանց Ուկրաինայում: Մենք արդեն երկրորդ ամենամեծ դոնորն ենք աշխարհում: Գերմանիան ֆինանսավորում է Եվրոպայից ստացվող օգնության գրեթե կեսը: Ներկայումս որևէ նշան չկա, որ ավելին պետք է անել», – ասել է Լինդները։

Բացի այդ, նա հայտարարել է Ուկրաինային աջակցող երկրների միջև բեռի ավելի լավ բաշխման հասնելու անհրաժեշտության մասին։

«Չի կարող այնպես լինել, որ ուրիշներն ավելի քիչ են անում, քանի որ Գերմանիան ավելին է անում»,- հավելել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում