Մենք մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում. Զախարովա
Նմանատիպ
ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում Միությունում իր մասնակցությունից:
«Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս անդամների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում», – ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից Միության մարմիններում նախագահությունն անցնում է Հայաստանին, այդ երկրի վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է ԵԱՏՄ շրջանակներում միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում խնդիրների լիարժեք կատարմանը:
«Մենք պաշտպանում ենք մեր գործընկերների հենց այդպիսի տրամադրվածությունը հետագա արդյունավետ աշխատանքի նկատմամբ, որն ուղղված է Եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանը» – ասել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում