ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը թույլ կտա Իրանին դառնալ տարանցիկ հանգույց

ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիրը թույլ կտա Իրանին դառնալ տարանցիկ հանգույց

Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը կարծում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը թույլ կտա Իրանին տարածաշրջանում դառնալ տարանցիկ հանգույց: Այս մասին հայտնում է Իրնա գործակալությունը։

«Հաշվի առնելով տարածաշրջանում մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և Իրանի տարածքով Եվրասիայի կարիքները բավարարելու համար մուլտիմոդելային փոխադրումների զարգացման պատմական նախադրյալները, հնարավոր է ստեղծել համապատասխան հզորություններ՝ օդային տրանսպորտի զարգացման համար»,-ասել է Մոհամմադի-Բախշը:

Բացի այդ, պաշտոնյան հավելել է, որ հաշվի առնելով այդ համաձայնագրում առևտրային հարաբերությունների զարգացման համար նախատեսված արտոնությունները, այդ հնարավորությունը կարող է օգտագործվել օդային ճանապարհով ռազմավարական բեռների փոխադրման համար, փոխանցում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում