Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը
27/12/2023 17:15
Նմանատիպ
Հայաստանի ԱԳՆ-ում մեկնարկել է Հայստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Աբդոլլահիանի համատեղ ասուլիսը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Աբդոլլահիանը խոսել է Հայաստան-Իրան հարաբերություններից, տարածաշրջանային խնդիրներից ու համագործակցության հեռանկարներից։
«Խոսել ենք Թեհրան-Երևան համագործակցության և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարների մասին։ Խոսել ենք նաև Իրանի՝ Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորի դերի մասին։ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է նա։
Աբդոլլահիանը նաև հավելել է, որ «Իրանը ցանկանում է որպեսզի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում