Խաղաղության պայմանագիրը իրատեսական է․ Միրզոյան
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջ քաշված երեք սկզբունքները միջազգային իրավունքին համահունչ են ու լեգիտիմ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք պետք է առաջնորդվենք հրապարակային հայտարարություններով, հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանրահռչակված պայմանավորվածությունները երբեմն վերահաստատվում են, երբեմն՝ ոչ հետևողական են վերահաստատվում։
«Դրա համար ուզում եմ կրկնել լավատեսական գնահատականը․ կա իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից»,- նշել է նա։
Միրզոյանը խոսել է նաև սահմանազատման համար հիմք ծառայող սովետական քարտեզների մասին՝ շեշտելով. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքներն ու հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում։ Քարտեզների հիշատակումը մեզ համար նման մի դրսևորում է՝ վստահ լինելու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովվում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում