ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հեռու են Գազայի հատվածում կայուն հրադադարի հասնելուց

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հեռու են Գազայի հատվածում կայուն հրադադարի հասնելուց

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հեռու են Գազայի հատվածում կայուն հրադադարի հասնելուց, քանի որ անհնարին պայմաններ են առաջ քաշում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ռազմական գործողությունների ձգձգման պատճառով մտավախություններ կան, որ հակամարտությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում, նշում է պարբերականը։

Ավելի վաղ պաղեստինյան շարժման ղեկավարության անդամ Ուսամա Համդանը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը մի քանի երկրներից առաջարկներ է ստացել Գազայում պահվող պատանդների փոխանակման շուրջ Իսրայելի հետ բանակցությունների կազմակերպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում