Ուկրաինական բանակը պարտություն է կրում ամբողջ ճակատում

Ուկրաինական բանակը պարտություն է կրում ամբողջ ճակատում

Ուկրաինական զորքերը պարտություն են կրում շփման գծի ողջ երկայնքով, նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է ռուսական բանակին։ Այս մասին Asia Times պարբերականի իր հոդվածում գրել է ռազմական մեկնաբան Սթիվեն Բրայենը, ով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականն է։

«Մարտի դաշտում ուկրաինական զորքերը պարտություն են կրում։ Անհաջողությունները գրանցվում են գրեթե ամենուր՝ մարտական շփման գծի երկայնքով», -փաստել է լրագրողը ։

Նա նշել է, որ ռուսական զորքերը մարտական գործողությունների գոտու տարբեր հատվածներում մաքրում են ուկրաինացի գրոհայիններին։ Այս գործընթացի ընթացքում ուկրաինական կազմավորումները հետ են մղվում դեպի արևմուտք, և արդեն մոտ ապագայում կարող է լինել ուկրաինական ամբողջ բանակի լիակատար փլուզումը ։

Հեղինակը նաև նշում է, որ Վաշինգտոնում հետևում են ռազմական գործողությունների գոտում տեղի ունեցող իրադարձություններին, և դրանց ոչ բարենպաստ զարգացման դեպքում կսկսեն Ուկրաինայի ղեկավարությանը դրդել բանակցել Ռուսաստանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում