Ուկրաինան խախտել է Լեհաստանի օդային տարածքը
29/12/2023 19:00
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան արտակարգ խորհրդակցություն է հրավիրել երկրի ռազմական ղեկավարության հետ։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից երկրի օդային տարածքի խախտումից հետո, հայտնում է vedomosti.ru-ն:
«Ազգային անվտանգության գրասենյակում այսօր ժամը 13:00-ին հրատապ հանդիպում է լինելու նախարար Կոսինյակ-Կամիշի, Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիսլավ Կուկուլայի և զինված ուժերի օպերատիվ հրամանատար գեներալ-մայոր Մաթիաս Կլիշի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X-ի էջում (նախկինում՝ Twitter) հայտնել է Ուկրաինայի կողմից օդային տարածքի խախտման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում