ԱՄՆ-ն ցանկանում է Աֆրիկայի օդանավակայաններն օգտագործել ԱԹՍ-ներ տեղակայելու համար. The Wall Street Journal
Նմանատիպ
ԱՄՆ-ն ցանկանում է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող աֆրիկյան մի շարք երկրների օդանավակայաններն օգտագործել հետախուզական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու համար: Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի և աֆրիկացի պաշտոնյաներին։
«ԱՄՆ-ն նախնական բանակցություններ է վարում Գանայի, Կոտ դ’Իվուարի և Բենինի օդանավակայաններն օգտագործելու համար թույլտվություն ստանալու շուրջ», – ասված է հրապարակման մեջ:
Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնն այդպիսով ձգտում է կանգնեցնել իսլամիստ զինյալների տարածվելը տարածաշրջանում։
The Wall Street Journal-ը նշում է, որ ԱԹՍ-ներն ամերիկյան ուժերին թույլ կտան վերահսկել զինյալների տեղաշարժը և մարտական գործողությունների ժամանակ մարտավարական խորհուրդներ տալ տեղի ուժերին:
Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ հնարավոր է` ԱՄՆ-ն Նիգերի համար նախատեսված օգնության մի մասն ուղղի Արևմտյան Աֆրիկայի ափամերձ շրջաններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում