ԱՄՆ-ն գոհ է Գազայի հատվածից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումից. Politico

ԱՄՆ-ն գոհ է Գազայի հատվածից իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումից. Politico

ԱՄՆ վարչակազմը Գազայի հատվածից իսրայելական զորքերի մի մասի դուրսբերումն ընկալում է որպես նշան այն բանի, որ Իսրայելը լսում է Վաշինգտոնի խորհուրդները և անցնում ավելի քիչ ինտենսիվությամբ գործողությունների: Այս մասին հայտնել Է Politico պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։

Պարբերականի անանուն զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք «թեթևացած շունչ են քաշում»։ Նրանք նշել են, որ Վաշինգտոնն այդ քայլը դիտարկում է որպես ազդանշան, որ Իսրայելը սկսում է հրաժարվել լայնածավալ ռմբակոծություններից և անցնում ավելի ճշգրիտ հարվածների:

«Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, անցման սկիզբն է»,-մեջբերում է պարբերականը պաշտոնյայի խոսքը:

«ԱՄՆ վարչակազմը ողջունում է այդ փոփոխությունները, սակայն կցանկանար, որ դրանք սկսվեին շատ ավելի վաղ, քանի որ խաղաղ պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել»-հավելել է ամերիկացի պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում