Իրանի ՆԳՆ-ն ձերբակալել է ահաբեկչության մասնակիցներին
Նմանատիպ
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է Քերման նահանգում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցների ձերբակալության մասին։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
«Հետախուզական համակարգերը կարողացել են ահաբեկչության հետքերը գտնել: Այս միջադեպին առնչություն ունեցող մի շարք անձինք բերման են ենթարկվել, որոնց մասին ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն անվտանգության ծառայությունները»,- ասել է նախարարը:
Նշվում է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 89 մարդ, որոնցից 12-ը մինչև 15 տարեկան երեխաներ են։ Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել էր Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Իսկ մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել էր այդ բռնարարքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում