Ռուսաստանն Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրմանը պատասխանում է տարածքային ընդլայնումներով
Նմանատիպ
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրի լուծումը տեսնում է Խարկովից մինչև Օդեսա տարածքի ազատագրման մեջ: Նման կարծիք է հայտնել նորվեգացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի դասախոս Գլեն Դիսենը լեհական Mysl Polska ամսագրին տված հարցազրույցում:
Փորձագետի խոսքով, դեռ մինչև հակամարտության սկսվելը ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ հարաբերություններում Ռուսաստանի գլխավոր պայմանը վերջինիս չեզոք կարգավիճակն էր, իսկ տարածքային պահանջների մասին խոսք անգամ չի եղել:
«Խնդիրը չի սկսվել տարածքային պահանջներից, բայց այժմ Ռուսաստանը կարծում է, որ տարածքային ընդլայնումը միակ միջոցն է ՆԱՏՕ-ին թույլ չտալու վերահսկել ամբողջ Ուկրաինան», – կարծում է Դիսենը:
Վերլուծաբանը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հակամարտության ավարտից հետո Ուկրաինային դաշինքի մեջ ընդունելու խոստումները Կրեմլին ստիպում են այդ էքզիստենցիալ սպառնալիքին պատասխանել տարածքային ձեռքբերումներով:
«Քանի որ դա էքզիստենցիալ սպառնալիք է և Ուկրաինայի չեզոքությունը նախկինի պես մերժվում է, իսկ դրա փոխարեն հայտարարվում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին, միակ լուծումը Խարկովից մինչև Օդեսա ընկած տարածքներում անվտանգության գոտու ընդլայնումն է՝ հիմնական տնտեսական կենտրոնների, բնական պաշարների և, իհարկե, ռուսախոս և Ռուսաստանի բարեկամ բնակչության հետ միասին»,-եզրափակել է Դիսենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում