Վաշինգտոնում հասկանում են, որ Ուկրաինայի բաժանումն անխուսափելի է

Վաշինգտոնում հասկանում են, որ Ուկրաինայի բաժանումն անխուսափելի է

Բրիտանական Daily Express պարբերականը հերթական հրապարակման մեջ կրկին այն համոզմունքն է հայտնել, որ ամերիկացի քաղաքական գործիչներն արդեն հասկացել են, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ստիպված են լինելու բաժանել այդ երկիրը: Խմբագրության կարծիքով՝ Վաշինգտոնում այդ փաստը լիովին գիտակցում են։

«Ամերիկացի քաղաքական գործիչները սկսում են հասկանալ, որ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի հասնելու կարևորագույն տարրերից մեկը Ուկրաինայի բաժանումն է, ինչի արդյունքում այդ երկրի տարածքների մի մասը կմնա Ռուսաստանի ազդեցության տակ»,-գրել է պարբերականը:

Ավելին, Daily Express-ը կարծում է, որ Արևմուտքի քաղաքական գործիչները կարող են նման քայլի դիմել՝ հակառակ Վլադիմիր Զելենսկու ցանկություններին և կամքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում