ԱՄՆ-ն ցանկանում է «զավթել» Արկտիկան

ԱՄՆ-ն ցանկանում է «զավթել» Արկտիկան

Արկտիկայում նոր տարածքների նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարելի է բնութագրել «զավթում», նման կարծիք է հայտնել Bloomberg-ի սյունակագիր Լիամ Դենինգը:

Դեննինգը մեկնաբանել է Վաշինգտոնի որոշումը՝ Արկտիկայում մայրցամաքային շելֆի սեփական հատվածի ընդլայնման մասին, որին հավակնում են նաև Կանադան և Ռուսաստանը։

«ԱՄՆ-ի կողմից ծովի հատակի մոտ 380 հազար քառակուսի մղոն (984,195 քառակուսի կիլոմետր) միակողմանի գրավումը անհանգստացնող նախանշան է ամբողջ աշխարհի համար», — նախազգուշացրել Է լրագրողը:

Սյունակագրի խոսքով՝ նոր տարածքի տեսքով նվերը, որն ԱՄՆ-ն ինքն իրեն արել է Սուրբ Ծննդին, տարածքով համարժեք է Տեխասին՝ Նյու Մեքսիկո նահանգի հետ միասին:

«Արկտիկայի տարածքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, քանի որ էկոլոգիապես մաքուր էներգիայի և պաշտպանական նպատակների համար կարևոր օգտակար հանածոների պահանջարկը մեծանում է», -ամփոփել է լրագրողը:

Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Արկտիկայում իր ազգային շահերի պահպանման համար: 

Իր հերթին, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Արևմուտքը մեծացնում է ռազմական ներկայությունը Արկտիկայի բարձր լայնություններում և զարգացնում ռազմական ենթակառուցվածքները: Ընդ որում, Ռուսաստանն այնտեղ իր զորքերը տեղակայել է ոչ թե ուժի ցուցադրման, այլ տարածաշրջանի տնտեսական զարգացման անվտանգության ապահովման, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ուղու ջրատարածքում նավագնացության և բնական պաշարների հետախուզման ու արդյունահանման ոլորտում նախագծերի իրականացման համար,նշել էր Գերասիմովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում