Սիրիայում ամերիկյան բազայի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Սիրիայում ամերիկյան բազայի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

Սիրիայի արևելքում գտնվող Ալ Օմար նավթային հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է mehrnews.com-ը։

Ինչպես նշում է mehrnews.com-ը, հարվածը հասցվել է ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի, որը թիրախավորել էր բեռնատարը Ալ Քաիմ ալ Բուկամալ սահմանային անցակետում:

Այս ագրեսիային պատասխանը եղել է 30 հրթիռով, որոնցով իրականացվել են ուղիղ հարվածներ, հավելում է Almayadeen-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում