Իրանը պատշպանում է Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցն Իսրայելի դեմ
Նմանատիպ
Իրանն աջակցում է միջազգային մեխանիզմների կիրառմանը, այդ թվում` միջազգային քրեական դատարանի հնարավորությունների օգտագործմանը՝ իսրայելցի պաշտոնյաներին հետապնդելու համար: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին:
«Մենք աջակցում ենք միջազգային մեխանիզմների կիրառմանը՝ Իսրայելի իշխանություններին հետապնդելու և միջազգային իրավական նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանն աջակցում է գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործմանը, այդ թվում Միջազգային քրեական դատարանի հնարավորությունները, իսրայելական ռեժիմի և նրա պաշտոնյաների իրավական և դատական հետապնդման համար:
Նշենք, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2023 թվականի դեկտեմբերի վերջին Իսրայելի դեմ հայց էր ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ հղում անելով ցեղասպանության մասին կոնվենցիային և մեղադրելով Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Իր հերթին Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՀԱՀ-ի հայցը չունի փաստական հիմքեր և հանդիսանում է դատարանի շահագործում, իսկ Պրետորիան համագործակցում է «ահաբեկիչների» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում