Պաղեստինի նախագահը փետրվարին կմեկնի Ռուսաստան

Պաղեստինի նախագահը փետրվարին կմեկնի Ռուսաստան

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ամենայն հավանականությամբ փետրվարին կայցելի Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պաղեստինի նախագահի խորհրդական Մահմուդ Ալ-Հաբբաշը։

«Կոնկրետ օր դեռ նշանակված չէ, բայց ամենայն հավանականությամբ կկայանա փետրվարին։ Ամսվա հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց օրը չի որոշվել»,- ասել է նա։

Պաղեստինի առաջնորդի խորհրդականի խոսքով՝ Աբասի այցի ընթացքում կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ քաղաքական իրավիճակը (Մերձավոր Արևելքում)՝ հաշվի առնելով պաղեստինցի ժողովրդի իրավունքներին աջակցելու հարցում Ռուսաստանի առանցքային դերը:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը լրագրողներին հայտնել էր, որ Մահմուդ Աբասի այցը նախատեսված էր նոյեմբերի 15-ին, սակայն հետաձգվել է պաղեստինյան կողմի խնդրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում