Տեղի է ունեցել Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույց
Նմանատիպ
Հունվարի 9-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը։ Հաստատվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։
Տեղի է ունեցել մտքերի գաղտնի փոխանակում մերձավորարևելյան և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում։ Ընդգծվել է երկու երկրների ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության կառուցման արդիականությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում