Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը
10/01/2024 14:56
Նմանատիպ
Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ատաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ նա նշել է՝ շատ կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ընդունելի լինեն, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել, այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»,- հայտնել է Խանդանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում