Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավի վրա

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներն անօդաչու սարքերով, բալիստիկ և հականավային հրթիռներով հարձակվել են Իսրայելին աջակցող ամերիկյան նավի վրա։

Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահիա Սարիան:

Եմենի զինված ուժերի ռազմածովային ուժերը, հրթիռային ուժերը և անօդաչու ավիացիան համատեղ գործողություն են իրականացրել՝ օգտագործելով մեծ թվով անօդաչուներ, բալիստիկ և հականավային հրթիռներ՝ հարվածելով սիոնիստական կազմավերմանը (Իսրայել-Խմբ.) աջակցություն ցուցաբերող ամերիկյան նավին »,- ասել է «Անսար Ալլահ»-ի ներկայացուցիչը:

Հայտնի է, որ Եմենի հութիներն առաջին անգամ են Կարմիր ծովում հարձակվել ամերիկյան նավի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից դեկտեմբերի 31-ին իրենց ռազմածովային ուժերի վրա հարձակման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում