Եվրահանձնակատարը նախազգուշացրել է Եվրոպային սպառնացող վտանգի մասին, եթե նախագահ ընտրվի Թրամփը
Նմանատիպ
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ Եվրոպան կմնա միայնակ, եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
Ավելի վաղ Բրետոնն առաջարկել էր ստեղծել 100 մլրդ եվրո ծավալով եմ պաշտպանական հիմնադրամ՝ ԵՄ-ում սպառազինությունների արտադրությունն ավելացնելու համար:
«Թրամփը կարող է վերադառնալ, այնպես որ հիմա ավելի քան երբևէ, մենք գիտակցում ենք, որ պետք է ինքնուրույն լինենք։ Մենք որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, իհարկե, ունենք դաշնակիցներ, բայց այլ ելք չկա, քան զգալիորեն ավելացնել ինքնուրույնության ցուցանիշները և պատրաստ լինել ամեն ինչի», – հայտարարել է Բրետոնը։
Միևնույն ժամանակ, Նա հիշեցրել է, որ որպես ԱՄՆ նախագահ՝ Թրամփը 2020 թվականին նախազգուշացրել էր ԵՄ-ին, որ ԱՄՆ-ն չի գա Եվրոպային օգնության, եթե վերջինս ռազմական հարձակման ենթարկվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում