Մեր երկիրը վերադարձնում է իր ազգային արժանապատվությունը․ Վրաստանի վարչապետ

Մեր երկիրը վերադարձնում է իր ազգային արժանապատվությունը․ Վրաստանի վարչապետ

Վրաստանը երբեք հեշտ ճանապարհ չի ընտրել և հիմա նորից երկիրը վերադարձնում է ազգի արժանապատվությունն ու արժանիքները։ ՄԱԿ-ի ԱԽ նստաշրջանին նման ելույթով է հանդես եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք ընդունել ենք մի շարք բարդ որոշումներ և երբեք չենք վախեցել մարտահրավերներից։ Երբեք չենք ընտրել հեշտ ճանապարհը, միշտ էլ նախապատվություն ենք տվել մեր պետությանն ու ազգին։ Դրա արդյունքում մենք կրկին մեր ազգային արժանապատվությունն ու արժանիքները վերադարձնելու ճանապարհին ենք, որն իր երեսունամյա պատմության  ընթացքում վաստակել է մեր երկիրը»,-ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը նաև շեշտել է, որ իշխանություններն ապահովել են երկրի զարգացումն այնպիսի ճանապարհով, որ նաև ապահովեն խաղաղ կյանքն իրենց երկրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի իշխող քաղաքական ուժը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ կլինեն․ ընտրողները կորոշեն՝ երկիրը տանել դեպի ռազմական պալիգո՞ն, թե՞ խաղաղ զարգացում ու առաջընթաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում