Ակնկալում ենք ամենաբարձր մակարդակով շփումներ Երևանի հետ․ Գալուզին
Նմանատիպ
Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ Երևանի հետ՝ դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունենալիք ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։
«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև Մոսկվայում ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին նվիրված՝ դեկտեմբեր ամսին սպասվող միջոցառումների շրջանակներում»,-ասել է նա։
Գալուզինի խոսքով, չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ և բազմակողմ երկխոսությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ։
Խորհրդակցությունը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում