Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ հրադադարի պայմանները. Sky News
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրադադարը հնարավոր է համարել միայն այն դեպքում, երբ երկիրը կանդակացի ՆԱՏՕ-ին։ Այս մասին Նա ասել Է Sky News-ին տված հարցազրույցում։
«Եթե աշխարհը ցանկանում է, որպեսզի դադարեցվեն պատերազմական գործողությունները, ապա ՆԱՏՕ-ն պետք է իր հովանու տակ վերցնի Ուկրաինայի այն տարածքներըը, որոնք ներկայումս գտնվում են մեր վերահսկողության տակ»,- ասել է նա:
Զելենսկին հայտարարել է, որ եթե դաշինքը ճանաչի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ապա Կիևը կկարողանա վերադարձնել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները դիվանագիտական ճանապարհով:
Ուկրաինայի առաջնորդը նաև հայտարարել է, որ ցանկանում է ուղղակիորեն աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, «քանի որ նրա շրջապատի մարդիկ տարբեր կերպ են խոսում»:
Նա նշել է, որ երկրները պետք է փորձեն շփման «նոր մոդել» գտնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում