Շտապ։ Տավուշի մարզում թշնամու կրակից պայմանագրային զինվոր է զոհվել
21/01/2015 19:20
Նմանատիպ
Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերջին օրերին խիստ լարված է։ Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը Տավուշի մարզից, այսօր ամբողջ օրվա ընթացքում սահմանին կրակոցների ձայներ են լսվել: ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից բացի, թշնամին կրակ է բացել նաև սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Թշնամու ակտիվությունը բոլոր ուղղություններում կասեցվել է։
Ցավոք, ադրբեջանական կողմի արձակած գնդակից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում