Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներն արհամարեցին Ադրբեջանին

Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներն արհամարեցին Ադրբեջանին

Այսօր Բաքվում մեկնարկելիք Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա են լինելու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Չեռնոգորիայի ղեկավար Ֆիլիպ Վույանովիչը, Սերբիայի նախագահ  Նիկոլիչը,  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև  Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչ Մլադեն Իվանիչը, Սան-Մարինոյի ռեգենտներ Անդրեա Բելուզինին և  Ռոբերտու Վենտուրինին, Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Անրի առաջինը, Մոնակոյի իշխան Ալբերտը:

Ինչպես  տեղեկացնում  է contact.az-ը, Մեծ Բրիտանիան սպորտային միջոցառման բացման արարողությանը  մասնակցություն ապահովելու համար Բաքու է  ուղարկել  ԱԳՆ-ի խորհրդարանի հետ կապերի պետքարտուղար Տոբիաս Էվլուդային, իսկ Չեխիան կներկայանա  Պատգամավորների պալատի ղեկավարի  մակարդակով:

Այսպիսով, Արևմտյան Եվրոպայի երկրների ղեկավարները, եթե հաշվի չառնենք գաճաճ պետությունների ղեկավարներին, արհամարել են Եվրոպական խաղերի մեկնարկի արարողությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում