«Մարաթուկ» տուրիստական ընկերությունը մոլորեցնում է տուրիստներին. Արտակ Շաբոյան
Նմանատիպ
Տուրիստական սեզոնի մեկնարկին ընդառաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա սեմինար՝ նպատակ ունենալով առավել տեսանելի դարձնել ոլորտի մրցակցային խնդիրները:
Քննարկման մեկնարկին ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը նկատեց, որ շատ հաճախ տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկներ են գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է իրենց գրասենյակներ, ասում են, որ էժան փաթեթներն արդեն սպառվել են և «ստիպում» օգտվել թանկ փաթեթից: «Ավելին՝ բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսանկարներ և միայն տեղ հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ իրեն խաբել են և նման հնարավորություն ինքը չի ունենալու: Օրինակ՝ «Մարաթուկ» ընկերության նկատմամբ հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել. վերջինս մոլորեցրել է քաղաքացիներին` բուկլետներում ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել», – ասել է Շաբոյանը:
Նշենք, որ «Մարաթուկը» չարթերային չվերթներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կզի ուղղությամբ: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընկերությունը դեռ չի տուգանվել, վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում